Գիա Ղազանչյան. Հայաստանի հավաքականի գլխավոր նպատակն է դուրս գալ եզրափակիչ

Գիա Ղազանչյան. Հայաստանի հավաքականի գլխավոր նպատակն է դուրս գալ եզրափակիչ

PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը և թիմի սպորտային տնօրեն Եղիշե Դավթյանը հանդիպեցին լրագրողների հետ և ներկայացրեցին մինչև Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության մեկնարկը կատարված աշխատանքները:

Առաջնությունը կանցնի հունիսի 28-ից հուլիսի 3-ը «Միկա» մարզադահլիճում: «Թիմն արդեն սկսել է մարզվել և մեր նպատակն է հասնել մինչև եզրափակիչ»,- նշեց Գիա Ղազանչյանը, ում գլխավորությամբ կանանց «Հատիս» ակումբը հաղթահարել է 2009-2010թթ. Եվրոպայի բասկետբոլի գավաթի խաղարկության խմբային փուլը:

Դավթյանի խոսքերով, հավաքականն անցկացրել է 3 ընկերական հանդիպում «Պոլիտեխնիկ» և «Հատիս» տղամարդկանց ակումբների դեմ և գտնվում է լավ մարզավիճակում:

«Առաջնության բյուջեն կազմում է 50-55 մլն դրամ, որը տրամադրելու է Եվրոպայի բասկետբոլի միջազգային ֆեդերացիան, ՀՀ կառավարությունը և Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը:

Առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերն իրավունք կստանան մասնակցելու Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---