Քաթարը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորություններով11 հունիսի 2010 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Քաթարի Պետության նորանշանակ դեսպան Իբրահիմ Աբդ Ալ-Ռահման Ալ-Մուղայսիբը (նստավայրը` Թեհրան): Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ ասել, որ Հայաստանը կարեւորում է Քաթարի, ի թիվս արաբական այլ երկրների, հետ համագործակցության զարգացումը: Նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում Քաթարում ՀՀ դեսպանի նշանակմամբ եւ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի աշխուժացմամբ` հիմք կդրվի արդյունավետ փոխգործակցության: Դեսպան Ալ-Մուղայսիբն ասել է, որ Քաթարը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորություններով եւ մտադիր է բարձր մակարդակի փոխայցերի կազմակերպման միջոցով կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել տարբեր ոլորտներում համագործակցության շուրջ: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: ՀՀ Նախագահն անթույլատրելի է համարել հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու Ադրբեջանի փորձերը` ափսոսանք հայտնելով, որ որոշ իսլամական երկրներ հաճախ աջակցում են այդ փորձերին: Դեպանն ասել է, որ Քաթարը պաշտպանում է ԼՂ խնդիրը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու մոտեցումը եւ չի կարծում, թե այս հակամարտությունը կրոնական հիմք ունի, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին Յիրիկյանի ելույթի թեման էր «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ» |