Հայաստանի ազգային պատկերասրահի կարևորագույն խնդիրը օդափոխության համակարգն է11 հունիսի 2010 - 16:42 AMT PanARMENIAN.Net - «Ազգային պատկերասրահը մեր հանրապետության կարևորագույն մշակութային կենտրոններից մեկն է: Այն ոչ միայն ցուցադրություն է այլ գիտական մտքի զարգացում»-այս մասին Երեևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Ազգային պատկերասրահի տնօրեն, գեղանկարիչ Փարավոն Միրզոյանը: Այսօր թանգարանն ունի բազմաթիվ խնդիրներ, ամենակարևորը, դա ընդհանուր օդափոխության համակարգն է. «ստեղծագործություններն էլ են շնչում»,- ասաց Փարավոն Միրզոյանը: «Մշակույթի նախարարության հետ միասին ամեն ինչ արել ենք Ճապոնիայից համապատասխան սարքավորումները բերելու և աշխատանքները ռեստավրացիայի ենթարկելու համար»,- նշեց ՀԱՊ-ի տնօրենը: Նա հավելեց, որ «Թանգարանային գիշեր»-ի շրջանակներում պատկերասրահ մեկ օրում այցելեց 7000 մարդ: «Այցելուների հոսքը շատ լավ է, բայց մյուս կողմից բացասական է, քանի որ ժողովուրդը վճարունակ չի և թանգարան է այցելում միայն ամսվա վերջին, երբ մուտքն անվճար է, մնացած օրերին համեմատաբար քիչ են այցելուները»,- նշեց նա: Ըստ Միրզոյանի, թանգարանում գործում է անվճար համակարգ, որը նախատեսված է մինչև 7 տարեկան երեխաների, հայրենական պատերազմի մասնակիցների համար: Պատկերասրահի տնօրենը ափոփելով ասաց, որ սեպտեմբեր ամսին Ա. Պուշկինի անվ. կերպարվեստի թանգարանում Մոսկվայում կցուցադրվեն պատկերասրահի հավաքածուի 120 աշխատանքներ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |