2010 թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում մասնավոր տրանսֆերտները կազմել են 367 մլն ԱՄՆ դոլար11 հունիսի 2010 - 17:25 AMT PanARMENIAN.Net - 2010 թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով մուտք է գործել 367 մլն դոլարի չափով դրամական միջոցներ: ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատուում ասվում է, որ այս ցուցանիշը 3,8 տոկոսով կամ 13,3 մլն դոլարով ավելացել է 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում, փոխանցումների ամենամեծ ծավալը` 232,9 մլն դոլար, Ռուսաստանից է իրականացվում, դրան հետևում է ԱՄՆ-ից` 39,5 մլն դոլար և Գերմանիայից` 7,1 մլն դոլար: Թուրքիայից Հայաստան փոխանցվող տրանսֆերտների ցուցանիշը 885 հազ. դոլար է, այն իր ծավալով գտնվում է իններորդ տեղում: Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից արտասահման փոխանցումների ծավալն ավելացել է 9,7 տոկոսով` կազմելով 188,4 մլն դոլար` 2009 թ. հունվար-ապրիլ ամիսների 171,7 մլն դոլարի դիմաց: Մասնավոր ներհոսքը հունվար-ապրիլ ամիսներին կրճատվել է 1,9 տոկոսով և կազմել է 178,6 մլն դոլար` 2009 թ. հունվար-ապրիլ ամիսների 182 մլն դոլարի դիմաց: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |