Զբոսաշրջության հեռանկարները Հայաստանում խոստումնալից են

PanARMENIAN.Net - 2010 թվականը խոստումնալից է լինելու զբոսաշրջության առումով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը: Ըստ նրա, այսօրվա դրությամբ հյուրանոցների զբաղվածությունը Երևանի կենտրոնում է կազմում 45-50 տոկոս, հաշվի առնելով, որ սեզոնի ամենաթեժ պահին կենտրոնի հյուրանոցները զբաղված են լինում 100 տոկոսով, իսկ մարզերում` 40-50 տոկոսով:

Ինչ վերաբերում է գնագոյացմանը, ապա Հակոբյանը գտնում է, որ օտարերկրյա զբոսաշրջիկների համար գները միանգամայն մատչելի են միջազգային գների համեմատ, և միջինը, մեկ օրվա համար հյուրանոցում նրանք վճարում են 60 եվրո: Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի նախագահը նշել է նաև, որ ներգնա զբոսաշրջության համար գները մի փոքր բարձր են` հավելելով, որ հայ ընտանիքը 450 դոլարով կարող է մեկ շաբաթ հանգստանալ ՀՀ տարածքում: Այս կապակցությամբ Հակոբյանը հավելել է նաև, որ ներգնա զբոսաշրջության ոլորտում գնագոյացումը կատարվում է առաջարկի ու պահանջարկի հիման վրա: Ըստ նրա այստեղի գները պետք չէ համեմատել, օրինակ, Թուրքիայի հետ, ուր միայն ՌԴ-ից շուրջ 300 հազար զբոսաշրջիկ է ժամանում: «Նրանք աշխատում են ծավալի վրա, իսկ Հայաստանի պես փոքր երկիրը չի կարող այդքան զբոսաշրջիկ ընդունել»,-ասել է Հակոբյանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---