Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին օրվա բոլոր խաղերն ավարտվել են ոչ ոքի

Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին օրվա բոլոր խաղերն ավարտվել են ոչ ոքի

PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին ՀԱՀ-ում մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնությունը: Առաջին խաղում դաշտ էին դուրս եկել «Ա» խմբի թիմերը` մրցաշարի տերերը և Մեքսիկայի հավաքականը:

Խաղն ակտիվորեն սկսեցին Մեքսիկայի ֆուտբոլիստները: Նրանք աչքի էին ընկնում մի քանի վտանգավոր հարվածներով, սակայն խաղի հաշիվն առաջինը բացեց ՀԱՀ հավաքականի ֆուտբոլիստը` 54-րդ րոպեին առաջին գոլը խփեց կիսապաշտպան Սիֆիվ Շաբալալան: Մեքսիկացիներին պարտությունից փրկեց «Բարսելոնի» պաշտպան Ռաֆայել Մարկեսը: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով:

Երկրորդ խաղը նույնպես ավարտվեց ոչ ոքի: Խաղում էին Ֆրանսիայի և Ուրուգվայի թիմերը, որոնցից ոչ մեկը գոլ չկարողացավ խփել: Խաղի ավարտից 18 րոպե առաջ Ուրուգվայի հավաքականի կազմից հեռացվեց Նիկոլաս Լոդեյրոն, սակայն ֆրանսիացիները, միևնույն է, չկարողացան օգտագործել իրենց քանակական առավ ելությունը:

Առաջին շրջանի խաղերից հետո «Ա» խմբի առաջնորդը դարձավ ՀԱՀ հավաքականը, երկրորդ տեղում են Մեքսիկան, Ուրուգվայն ու Ֆրանսիան, համապատասխանաբար, երրորդ և չորրորդ տեղերում են: Բոլոր թիմերը մեկական միավոր ունեն:

Հունիսի 12-ին կխաղան «Բ» խմբի թիմերը` Կորեայի և Հունաստանի, Արգենտինայի և Նիգերիայի հավաքականները, իսկ «Գ» խմբում մրցելու են Անգլիայի և ԱՄՆ-ի հավաքականները:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---