ԱՄՆ-ն Թուրքիային չի պատժի Հայոց ցեղասպանությունն ընդունելով12 հունիսի 2010 - 16:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտադիր չէ Հայոց ցեղասպանությունը ընդունելով` Թուրքիային պատժել` «Ազատության նավատորմի» հետ տեղի ունեցած միջադեպի համար: «Չեմ կարծում, որ մենք պետք է շաղկապենք այն հարցերը, որոնք միմյանց հետ որևէ առնչություն չունեն: Դրանք մենք առանձին-առանձին` յուրաքանչյուրն իր հերթին կքննարկենք», - ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ –ն շատ զգուշավոր է այդ հարցում և ուզում է Թուրքիայի բարձր վարկանիշը ԱՄՆ-ում պահպանել: Գորդոնը նշել է, որ Մ.Նահանգների և Թուրքիայի միջև տարբերություն կա, սակայն նրանք նաև շատ նմանություններ ունեն և աշխատում են տարբեր բնագավառներում: Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Կրոուլին նշել էր, որ ԱՄՆ-ն սկզբունքորեն համաձայն է Իսրայելի առաջարկությանը` միջադեպը հետաքննելու համար հանձնաժողով ստեղծել, որում ընդգրկված կլինեն ամերիկացի փորձագետներ: PanARMENIAN.Net ին Վաշինգտոնի աղբյուրներից հայտնի է դարձել, որ ներկայում հայ և հրեական լոբբիի միջև խորհրդակցություններ են ընթանում` Հայոց ցեղասպանության 252 բանաձևը առաջ քաշելու ուղղությամբ: Հրեական լոբբին երկար ժամանակ տորպեդահարում էր այդ բանաձևի ընդունումը Թուրքիայի հետ ունեցած բարեկամական հարաբերությունների պատճառով: Բայց հիմա այն կոնգրեսականները, ովքեր աջակցում էին Թուրքիային` վերանայում են իրենց դիրքորոշումը: Պետք է նշել նաև, որ Իսրայել-Թուրքիա բարեկամության խումբը Քնեսեթում դադարեցրել է իր գործունեությունը: Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |