Ալբերտ Ազարյանի Գավաթի բոլոր հաղթողները ներկայացնում են Հայաստանը12 հունիսի 2010 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին Երևանում ավարտվեց սպորտային մարմնամարզության Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան Գավաթը: 7-րդ ավանդական առաջնությանը մասնակցում էին 43 մարմնամարզիկներ Հայաստանից, Վրաստանից և Իրանից: Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էլֆիկ Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է, որ ազատ վարժության մեջ հաղթող է դարձել Արթուր Դավթյանը: «Մարմնամարզական նժույգ» և «զուգափայտեր» վարժություններում հաղթել է Հարություն Մերդինյանը: «Օղակների» վրա իր հավասարը չուներ Վահագն Դավթյանը, իսկ «պտտաձողի» վրա` Վահագն Ստեփանյանը: Հունիսի 12-ին Իրանի պատվիրակությունը Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիային առաջարկեց համաձայնագիր ստորագրել Իրանում համատեղ ձմեռային հավաքներ անցկացնելու մասին: Բոլոր ծախսերը կհոգա իրանական կողմը: «Նրանք նաև ցանկանում են գեղարվեստական մարմնամարզության մարզիչների հրավիրել, ովքեր այնտեղ վարպետության դասեր կանցկացնեն»,- ասել է Հովհաննիսյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |