Իրանը Ռուսաստանին ու Չինաստանին խոստացել է պատասխան պատժամիջոցներ ընդունել

PanARMENIAN.Net - Իրանը սպառնում է «պատասխան միջոցներ» ձեռնարկել ՄԱԿ Անվտանգության Խորհրդում անցյալ շաբաթ Իրանի միջուկային ծրագրի դեմ նոր, ավելի արդյունավետ տնտեսական պատժամիջոցներին կողմ քվեարկած պետությունների դեմ:

Պատասխան միջոցները կձեռնարկվեն այդ թվում նաև պատժամիջոցներին կողմ քվեարկած Ռուսաստանի ու Չինաստանի դեմ:

Իրանի խորհրդարանի էներգետիկ հանձնաժողովի ղեկավար Աբդալլահ Կաբին Fars գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է. «Էներգետիկ հանձնաժողովն ուսումնասիրում է այդ պետությունների դեմ պատժամիջոցների ներմուծման հնարավորությունները: Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանն ու Հնդկաստանը, մինչև վերջերս վայելում էին Իրանի հետ փոխառևտրի մեծ ծավալը: Առևտրի ծավալի կրճատումը լուրջ վնաս կհասցնի նրանց տնտեսական շահերին», հաղորդում է MIGnews.com-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---