Իրանական նավերը պատրաստ են ճեղքել Գազայի հատվածի շրջափակումը14 հունիսի 2010 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Իրանական «Կարմիր կիսալուսին» բաժանմունքի կողմից պատրաստած մարդասիրական օգնությամբ երկու նավ պատրաստ են նավարկության, և սպասում են Իրանի ԱԳՆ թույլտվությանը, որպեսզի ճեղքեն Գազայի հատվածի շրջափակումը: «Մենք պատրաստ ենք, բայց սպասում ենք ԱԳՆ հրահանգին, քանի որ անհրաժեշտ է հաշվի առնել տարածաշրջանի քաղաքական և ռազմական իրավիճակը»,- հայտարարել է «Կարմիր կիսալուսնի» բարձրաստիճան ներկայացուցիչ Մուհտաբա Մահադը: Նրա խոսքերով, մթերքով և դեղորայքով բեռնված մեկ նավը նախատեսում է ուղևորվել արդեն այս շաբաթ: Մահադը նաև հաղորդել է, որ շրջափակումը ճեղքելուն մասնակցելու ցանկություն են հայտնել շուրջ 100 հազար իրանցիներ, բայց նախապատվությունը տրվելու է նրանց, ովքեր կկարողանան իրական օգուտ բերել` բժիշկներին, ինժեներներին և այլն: Տեղեկություններ կան, որ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին իրանական ռազմական նավերն ուղարկելու հնարավորությունը դիտարկում է որպես «մարդասիրական առաքելության» ուղեկցություն: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |