Ուկրաինան գազ կգնի Ադրբեջանից14 հունիսի 2010 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Կիևը բանակցել է ադրբեջանցի գործընկերների հետ, որոնք Ռումինիայի ու Բուլղարիայի հետ խտացված գազի տերմինալ են կառուցում Վրաստանում: Հանդիպման արդյունքում Ուկրաինան պայմանավորվել է ռուսական գազի այլընտրանքի մասին, հայտնել է Ուկրաինայի վառելիքի և էներգետիկայի նախարար Յուրի Բոյկոն: «Ուկրաինան շուրջ 5 մլրդ խմ գազ կգնի առաջին փուլում և ևս 5-ը`երկրորդ փուլում, ընդհանուր առմամբ գնելով 10 մլրդ խմ»,-նշել է Բոյկոն: Նա հայտնել է, որ տերմինալի շինարարությունը 10 մլրդ դոլար կարժենա Ուկրաինային, սակայն, կառուցելով տերմինալ Օդեսայում, Կիևը կկարողանա այլընտրանք գտնել ռուսական գազին: Ըստ պաշտոնյաի, «ծրագիր կա Եվրամիության հետ, որի շրջանակներում ֆինանսավորման ընդհանուր գումարը կկազմի շուրջ 3 մլրդ դոլար»,-որի շրջանակներում էլ Ուկրաինան կառաջարկի տերմինալի կառուցման նախագիծը, հայտնում է «Կովկասյան հանգույցը»:
Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |