Sourcio ընկերության տնօրեն. Հայաստանի բուհերում սովորողների թիվը պետք է երկու անգամ կրճատվի14 հունիսի 2010 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Ծաղկաձորում տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների առաջատարների` «առանց փողկապների» հանդիպում, որի ընթացքում ոչ պաշտոնական միջավայրում քննարկվել են ՏՏ ոլորտի խնդիրները: Համաժողովի ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի մասնակիցների մոտիվացիայի բարձրացման հարցերը, բուհերի վերականգնումը որպես գիտատեխնիկական կենտրոններ, պրոֆեսիոնալ կրթության և օտար լեզուների հարցեր: Համաժողովին մասնակցում էին հիմնականում ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, ընդ որում կրթության ոլորտի ներկայացուցիչները գրեթե անտեսել էին միջոցառումը: Քննարկումների ընթացքում Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության նախագահ, Sourcio ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանն առաջարկել է բուհերի ֆինանսավորումը թողնել նույն մակարդակի վրա, բայց երկու անգամ կրճատել սովորողների թիվը: «Յուրաքանչյուր ուսանողի համար կատարված ծախսերը պետք է ավելանան, և բուհի բյուջեն չպետք է կախված լինի ուսանողների քանակից, քանի որ այդ դեպքում նրանք ստիպված են լինում դուրս չթողնել ուսանողներին, այլապես կլինի աշխատատեղերի կրճատում` նկատի ունենալով ֆինանսավորման ոչ բավարար լինելը»,- ասել է նա: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |