«Փյունիկը» 1:3 հաշվով զիջեց «Ուլիսին»14 հունիսի 2010 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին և 13-ին կայացան ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն լիգայի 11-րդ տուրի հանդիպումները: Առաջին օրը գրանցվեցին խոշոր հաշիվներ: «Միկան» Երևանում ընդունեց «Շիրակին» և 6:1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց: «Միկայի» կազմում գոլ խփեցին Արմեն Պետրոսյանը, Էդնիլսոն Ժունիորը, Բոտի Դեմելը, կրկնակի գոլի հեղինակ դարձավ Էդնեյ դե Օլիվեյրան: «Շիրակի» միակ գոլը խփեց Նալբանդյանը: «Բանանցը» Էդուարդո դո Սանտոսի դուբլի և Դենիր Օրտեգայի գոլի շնորհիվ 3:0 հաշվով հաղթեց «Գանձասարին»: Կենտրոնական խաղում «Ուլիսը» կարողացավ նվաճել 3 միավոր 2010-ի Հայաստանի գավաթակիր «Փյունիկի» հետ խաղում: Խաղն ավարտվեց 3:1 հաշվով: Դա այս սեզոնում «Ուլիսի» առաջին հաղթանակն էր «Փյունիկի» նկատմամբ: Դիլիջանում «Իմպուլսն» ընդունեց «Կիլիկիային», և խաղն ավարտվեց 2:3 հաշվով երևանյան ակումբի հաղթանակով: Այդ տուրից հետո առաջնության չեմպիոնը փոխվեց: «Բանանցը» 26 միավորով զբաղեցնում է առաջին տեղը, իսկ «Փյունիկը» նույնպես 26 միավորով երկրորդն է: Առաջնության լավագույն ռմբարկուն Էդուարդո դո Սանտոսն է, որը խփել է 10 գոլ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |