Աղետի գոտու 1624 ընտանիք կապահովվի բնակարաններով

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարում նախատեսվում է աղետի գոտում 1624 ընտանիք ապահովել բնակարաններով, այդ թվում Գյումրիում` 1056, Լոռու մարզի գյուղական վայրերում`306, Սպիտակում` 220, Ստեփանավանում 42 ընտանիք: Այդ մասին կառավարության մամլո կենտրոնում հայտնել է Հայաստանի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: «Աղետի գոտու բնակիչներին բնակարաններով ապահովելու հայեցակարգը գտնվում է ՀՀ նախագահի, ինչպես նաև բնակարանների բաշխումով զբաղվող հանձնաժողովի ամենօրյա ուշադրության կենտրոնում: Ըստ նրա, շինարարական աշխատանքների ավարտին հրավիրվում են մասնագետներ, որոնք իրենց եզրակացությունն են տալիս կատարված աշխատանքին` ապահովելու համար 9 բալ սեյսմակայունությունը»: Վարդան Վարդանյանը հավելել է, որ բաշխումը կատարվում է հրապարակային վիճակահանությամբ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---