Ճանապարհները կարևոր ռազմավարական նշանակություն ունեն Արցախի համար

Ճանապարհները կարևոր ռազմավարական նշանակություն ունեն Արցախի համար

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին այցելել է Մարտունի շրջկենտրոնում գործող դաշտային շտաբ-ճամբար: Նախագահը Մարտունու շրջանում ճանապարհների շինարարության ու վերականգնման գործում ակտիվ մասնակցություն ունեցած մի խումբ շինարարների եւ պաշտպանության բանակի զինծառայողների հանձնել է արժեքավոր նվերներ ու դրամական պարգեւներ:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ճանապարհների բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքների կապակցությամբ եւ նշել, որ այն ռազմավարական կարեւոր նշանակություն ունի հանրապետության համար:

Միջոցառմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, նրա առաջին տեղակալ Էդիկ Բարսեղյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---