Էդուարդ Ափրամյան. Արմեն Աշոտյանի կրթական քաղաքականությունն անհասկանալի է հասարակության համար14 հունիսի 2010 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության կրթական քաղաքականությունը, մասնավորապես կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, հասկանալի չէ հասարակության համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Ազգային նոր պահպանողական շարժման առաջնորդ Էդուարդ Ափրամյանը` մեկնաբանելով Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու հետ կապված վերջին զարգացումները: «Հայկական դպրոցներում կրթությունն ավելի որակյալ դարձնելու փոխարեն փորձում են օտարալեզու դպրոցներ բացել»,- նշել է նա: «Այս դեպքում, եթե մեր անկախ երկրում մենք չենք կարող ունենալ ուժեղ հայկական դպրոց, որը հարյուրամյակների ընթացքում ոչ միայն դաստիարակել է սերունդներ, այլ նաև աշխարհահռչակ մարդիկ է տվել, ապա անիմաստ է խոսել ապագա անկախ պետական ինստիտուտի մասին»,- ասել է Ափրամյանը: Նրա խոսքերով, հայկական դպրոցն ապագա հզոր հայկական պետականության միակ հույսն ու ապավենն է, որը «հետագայում պետք է դառնա ոչ միայն գլոբալ խնդիրներ լուծող երկիր, այլ նաև պետք է վերականգնի հայկական քաղաքակրթության կորսված ծավալները»: «Դրա փոխարեն շատ պաշտոնյաներ կամ չեն գիտակցում հայկական պետականության էությունը կամ անում են հնարավոր ամեն ինչ ներկա սերունդն արմատներից կտրելու համար: Այսպիսով, ես համոզված եմ նույնիսկ մեկ օտարալեզու դպորցի բացման վտանգի մեջ: Նման անլուրջ զբաղմունքի փոխարեն անհարժեշտ է բարելավել հայկական դպրոցը: Ինձ թվում է, որ մեր երկրի կրթական համակարգը որոշողները չեն հասկանում, թե ինչ կարևոր նշանակություն ունի այն: Ինչպիսի սերունդ մեծացնես, այնպիսին էլ կլինի քո երկրի վաղվա քաղաքացին: Ինչպիսի՞ աշխարհընկալմամբ ու լեզվամտածողությամբ սերունդ ենք դաստիարակում հիմա: Արդյոք դա օտար լեզվամշակութային ազդեցության հետևանք չէ՞»,- հարցնում է ազգային նոր պահպանողական շարժման առաջնորդը: Նա Արմեն Աշոտյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին և նրանց գաղափարակիցներին հիշեցնում է անվանի հայագետ, էպոսագետ ու հոգևորական Գարեգին Սրվանձտյանցի մտքերը, որոնք նա գրել է իր «Գրոց ու բրոց» 1874 թ. աշխատության մեջ «Այն օրվընե, երբ մեր դպրոցներու շեմեն ներս մտավ օտար լեզվաց ուսումը,և բավական ուսանողներ հասան,այդ լեզվաց մեջ իրենց ունեցած հառաջադիմության հետ`նոր և կարոտալիր ճաշակ մ`ալ ունեցան այն լեզուներով գրված մատեաններուն,ծանոթացան և ընտելացան անոնց պարունակած գաղափարներին և նկարագրին.սիրեցին զայն, հարմարեցան անոնց և հետս թողին իրենց բնիկն, հայրենին, ազգայինն ու ընտանին»: «Եվ սա ասված է տասնիններորդ դարի կեսին, և ցույց է տալիս, որ ոչինչ չի փոխվել: Միգուցե ցեղասպանությունն էլ էր հետևանքն այն բանի, որ մենք աստիճանաբար հեռանում էինք մեր ազգային դպրոցից, ով գիտի»,- ասել է Ափրամյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |