ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎՈՒՄ ԲԱՑՎԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Դոնի Ռոստովում բացվելու է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցչությունը: Ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա» թերթը, նման որոշում է ընդունվել Ռուսաստանի Հարավային դաշնային մարզի (ՀԴՄ) պատվիրակության Երեւան կատարած աշխատանքային այցի ընթացքում: Ինչպես տեղեկացրել է ՀԴՄ-ում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի տեղակալ Վիկտոր Կրոխմալը, հայկական կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն` «Ռուսաստանի հարավ» դաշնային նպատակային ծրագրի իրագործմանը Հայաստանից առաջատար մասնագետների եւ ընկերությունների ներգրավման մասին: Նշված են նաեւ գյուղատնտեսության բնագավառում հեռանկարները, մասնավորապես, նախատեսված է համատեղ տնտեսական նախագծերի նախապատրաստումը խաղողագործության բնագավառում եւ գյուղատնտեսական մթերքների արտահանման ավելացում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---