Եվրոպայի առաջնությունում Ջավախյանն առաջին անգամ ելույթ ունեցավ 64կգ քաշային կարգում և չեմպիոն դարձավ14 հունիսի 2010 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Հրաչիկ Ջավախյանը (64կգ ք/կ), որն օրերս չեմպիոն դարձավ Եվրոպայի առաջնությունում, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ 5 դժվար մենամարտ է անցկացրել, բայց լավ տրամադրվածության շնորհիվ կարողացել է հաղթել: «Իմ մրցակիցները աշխարհի, Եվրոպայի առաջնություններում ու Օլիմպիական խաղերում բարձր տեղեր էին զբաղեցնում, բայց ես նպատակ ունեի և կարողացա իրականացնել այն»,- ասել է Ջավախյանը: Ջավախյանը, որը 60կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր էր դարձել, առաջին անգամ նման խոշոր մրցաշարում ելույթ ունեցավ 64կգ քաշային կարգում և եզրափակչում հաղթեց Դյուլա Կատեին (Հունգարիա): «Իմ մրցակիցը 2009 թվականի աշխարհի փոխչեմպիոն է, բայց այս մենամարտում ես ավելի ուժեղ էի և հաղթեցի,- ընդգծել է Ջավախյանը:- Առջևում Օլիմպիական խաղերն են, և ես պետք է ուղղեմ իմ սխալներն ու լավ պատրաստվեմ»: Եվրոպայի չեմպիոնը հավաքականի հետ միասին նախքան Եվրոպայի առաջնությունը մարզվում էր Ծաղկաձորում և Ուկրաինայում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |