Իսրայելում «Ազատության Նավատորմի» հետ կապված միջադեպի հետաքննության հանձնաժողով է ստեղծվել14 հունիսի 2010 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի կառավարությունը միաձայն հաստատել է իսրայելցի դեսանտայինների կողմից «Ազատության Նավատորմը» բռնագրավելու հետ կապված միջադեպի հետաքննության հանձնաժողովի կազմը: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, ելույթ ունենալով կառավարության նիստում, համոզմունք հայտնեց, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունքները միջազգային հանրությանը կհամոզեն նրանում, որ Արևելյան Միջերկրածովյան տարածքում միջադեպի ժամանակ Իսրայելի գործողությունները պաշտպանական բնույթ էին կրում և «համապատասխանում էին ամենաբարձր չափանիշներին»: «Հանձնաժողովի ստեղծման մասին կառավարության որոշումն աշխարհին ցույց է տալիս, որ Իսրայելի Պետության գործողություններն իրավական, պատասխանատու և պարզ բնույթ են կրում»,- հայտնել է Նեթանյահուն: Հանձնաժողովը կգլխավորի նախկին Գերագույն դատավոր Յաակով Տիրկելը, անդամներ են նշանակվել միջազգային օրենսդրության մասնագետ Շաբտայ Ռոզենն ու պահեստի գեներալ Ամոս Խորևը: Հանձնաժողովի կազմի մեջ մտել են երկու միջազգային դիտորդներ` Նոբելյան մրցանակակիր Դևիդ Թրիմբլը (Հյուսիսային Իռլանդիա) և կանադացի դատավոր Քեն Ուոթքինը, հաղորդում է IzRus-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |