Արման Կիրակոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցողի հետ14 հունիսի 2010 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին Հայաստանի Հանրապետության փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանն ընդունեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյային: Հատուկ զեկուցողը Հայաստան է ժամանել ՀՀ կառավարության կողմից 2006 թվականին ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերին փոխանցված մշտական հրավերի հիման վրա: Նման հրավեր ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերին փոխանցել են հիմնականում Արևմտյան Եվրոպայի երկրները: ԱՊՀ երկրներից նման հրավեր ներկայացրել են միայն Հայաստանը, Ղազախստանը և Ուկրաինան: Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի կողմից սահմանվել և գործում են 39 հատուկ զեկուցողներ: Ողջունելով հյուրին` պարոն Կիրակոսյանը ներկայացնելով Հայաստանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների պաշտպանի կառույցի ամրապնդմանն ուղղված քայլերը, այդ թվում ֆինանսական աջակցությունը, ընդգծեց կառույցի անկախ գործելու կարևորությունը: Նշվեց, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցվել և գործում են 3000-ից ավելի հասարակական կազմակերպություններ: Զրուցակիցները քննարկեցին նաև մայիսին Հայաստանի կողմից ներկայացված համընդհանուր պարբերական վերանայման գործընթացի արդյունքները: Նշվեց, որ գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորություններն ի կատար կածվեն սեպտեմբերին կայանալիք Մարդու իրավունքների խորհրդի նիստում զեկույցի պաշտոնական հաստատումից հետո: Ստանձնված պարտավորությունները կներկայացվեն ՀՀ պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շրջանում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանում կայանալիք հանդիպումների ու այցելությունների արդյունքում կրկին հանդիպել` դիտարկումները համատեղ քննարկելու եւ նկատառումները ներկայացնելու համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |