Հրանուշ Հակոբյանը Եգիպտոսում ներկա է գտնվել Նուբար փաշայի արաբերեն լեզվով հրատարակված հուշերի շնորհանդեսին14 հունիսի 2010 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 13-ին ավարտվել է Հայստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցն Եգիպտոս: Այցի ժամանակ նախարարը հանդիպել է Կահիրեի և Ալեքսանդրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա ելույթով հանդես է եկել Կահիրեի Սբ. Կաթողիկե եկեղեցում: Իր խոսքում նախարարը ներկայացրել է Հայաստանի սփյուռքի նախարարության գործունեությունը, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման հեռանկարները: Նա հանդիպել է նաև Հայ ընդհանուր բարեգործական միության եգիպտական բաժանմունքի, ինչպես նաև «Արևե», «Հուսաբեր» և «Ջահակիր» մշակութային միությունների ղեկավարների հետ: Ալեքսանդրիայի գրադարանում նախարարը մասնակցեց Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար փաշայի արաբերեն լեզվով հրատարակված հուշերի շնորհանդեսին: Իր ողջույնի խոսքում Հրանուշ Հակոբյանն ընդգծել է Նուբար փաշայի դերն Եգիպտոսի նորագույն պատմության և Հայաստան-Եգիպտոս բարեկամական հարաբերությունների հաստատման գործում` համարելով Նուբար փաշային հայ-եգիպտական բարեկամության խորհրդանիշ: Նախարարն այցելեց նաև տեղի ռուսական մշակույթի կենտրոնում բացված 10 հայ նկարիչների ցուցահանդեսը, որ կազմակերպվել էր ՀՀ և ՌԴ համատեղ ջանքերով: Այցի վերջին օրը Հրանուշ Հակոբյանին ընդունեց Եգիպտոսի ԱԳ նախարար Ահմեդ Աբուլ Ղեյթը: Նախարարները գոհունակություն հայտնեցին երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակով: Ահմեդ Աբուլ Ղեյթը բարձր գնահատեց եգիտահայության դերը Եգիպտոսի կյանքում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում |