Բռնցքամարտի Հայաստանի և Ֆրանսիայի հավաքականները պայմանավորվել են համատեղ հավաքների մասին14 հունիսի 2010 - 19:36 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 4-ից 11-ը Մոսկվայում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ հայ բռնցքամարտիկները 3 մեդալ նվաճեցին: Հրաչիկ Ջավախյանը (64կգ ք/կ) Եվրոպայի չեմպիոն դարձավ, իսկ Հովհաննես Դանիելյաը (48կգ ք/կ) և Արթուր Խաչատրյանը (81կգ ք/կ) բրոնզե մեդալներ նվաճեցին: Առաջնությանը մասնակցում էին Հայաստանի 10 ներկայացուցիչներ: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է, որ Հայաստանի հավաքականի ելույթը նորմալ է համարում: Դա նախապատրաստական փուլ է նախքան Օլիմպիական խաղերը: «Ազատ Հովհաննիսյանն ու Անդրանիկ Հակոբյանը քառորդ եզրափակչում լավ ելույթներ ունեցան, սակայն դուրս մնացին պայքարից մրցավարների ոչ օբյեկտիվ որոշման պատճառով»,- նշել է Մեհրաբյանը: Նրա խոսքով, Ջավախյանն ապացուցեց, որ շատ ուժեղ բռնցքամարտիկ է և իր հնարավորությունները ցույց կտա նաև Օլիմպիական խաղերում: «Խաչատրյանը մրցաշարում ելույթ ունեցավ իր հնարավորությունների շրջանակներում, և ես կարծում եմ, որ նա դեռ կաճի որպես բռնցքամարտիկ: Իսկ 2008 թվականի Եվրոպայի չեմպիոն Դանիելյանը լարվածության պատճառով կիսաեզրափակչում չկարողացավ հաղթել»,- ավելացրել է մարզիչը: Առաջնության ժամանակ հայկական կողմը Ֆրանսիայի հավաքականի հետ համատեղ հավաքների մասին պայմանավորվեց: Հուլիսի 20-27-ը բռնցքամարտիկները կմարզվեն Հայաստանում, իսկ հետո` Ֆրանսիայում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |