Երևանում կբացվի Բուլղարիայի «Առաջին ներդրումային խորհրդատվական ընկերության» ներկայացուցչությունը

Երևանում կբացվի Բուլղարիայի «Առաջին ներդրումային խորհրդատվական ընկերության» ներկայացուցչությունը

PanARMENIAN.Net - Երևանում հունիսի 30-ին կայանալու է Բուլղարիայի «Առաջին ներդրումային խորհրդատվական ընկերության» ներկայացուցչության բացման արարողությունը: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել է ընկերության մամլո ծառայությունը, Բուլղարիայի «Առաջին ներդրումային խորհրդատվական ընկերությունը», մեկնարկելով հայկական շուկայում, նոր ուղղություն է տալիս Բուլղարիայի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

«Բուլղարիայում ունենալով անհրաժեշտ կապեր, հարուստ փորձ խորհրդատվության և անշարժ գույքի ներդրումների մեջ, ինչպես ծառայությունների լայն ոլորտ` ընկերությունը պատրաստ է բոլոր անհրաժեշտ միջոցները տրամադրել հայ գործարարներին բուլղարական շուկա դուրս գալու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բուլղարիան զարգացած զբոսաշրջային ենթակառույցներով երկիր է և բոլոր եվրոպական երկրների նման կողմնակից է կայունության, քանի որ այստեղ բարձր է գնահատվում արդյունավետ շուկայական տնտեսությունը:

«Առաջին ներդրումային խորհրդատվական ընկերությունը»

«Առաջին ներդրումային խորհրդատվական ընկերությունը» Բուլղարիայի առաջատար ընկերություններից է, որը Բուլղարիայի տարածքում բնակելի անշարժ գույքի, առևտրային անշարժ գույքի, քաղաքամերձ անշարժ գույքի, հողատարածքների և խոշոր ներդրոմային ծրագրերի հարցերով խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակ է տրամադրում և անցկացնում գործարքների իրավաբանական ուղեկցություն: Բացի դրանից «ПЬРВА» ընկերությունը Բուլղարիայի հանգստի գոտիների զարգացման նախագծեր է իրականացնում` դրանով այլ եվրոպական երկրների հետ համեմատած առաջարկելով անշարժ գույքի գնման առավել գրավիչ պայմաններ ու տարբերակներ:

Իր գոյության ընթացքում «Առաջին ներդրումային խորհրդատվական ընկերությունն» արժանացել է լայն պրոֆիլի հուսալի կազմակերպության համբավի, որն աջակցում է արտասահմանում անշարժ գույք գնելու հարցերի լուծման մեջ` մուտքի արտոնագիր ստանալու պահից և ուղևորությունը կազմակերպելուց մինչև բնակության վայրի ձևակերպում:

«Առաջին ներդրումային խորհրդատվական ընկերության» ներկայացուցչությունների ցանցը տարեցտարի ընդլայնվում է: Տվյալ պահին ընկերությունը ներկայացված է հետևյալ քաղաքներում. Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Նովոսիբիրսկ, Նիժնի Նովգորոդ և շատ շուտով` Երևան:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---