Հայաստանը հուսով է, որ Իրանը եւ միջազգային հանրությունը համատեղ ջանքերով համաձայնության կգան15 հունիսի 2010 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Տարածաշրջանում Հայաստանը զբաղեցնում է այս փոքր հողակտորը, բայց հարյուրավոր այլ Հայաստաններ կան աշխարհով մեկ, ամենուր, ուր ապրում են հայեր, նրանք ստեղծել են իրենց համայնքները` փոքրիկ Հայաստաններ, որոնք մեզ միավորում են աշխարհով մեկ: Այդ մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ավստրիական «Profil» թերթին տված հարցազրույցում` պատասխանելով Իրանի ու Թուրքիայի տարածաշրջանում ինքնահաստատվելու ջանքերի մասին լրագրողի հարցին: «Մեր պատմության ընթացքում անհանգստանալու պատճառներ եղել են: Մենք ջանքեր ենք գործադրում մեր տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդման համար, բայց դա միայն մեզնից չի կախված: Մենք փորձում ենք բնականոն հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարեւանների հետ եւ այդ պատճառով է, որ մենք նախաձեռնեցինք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Մենք լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ, մենք լավ հարաբերություններ ունենք Վրաստանի հետ, եւ մենք փորձում ենք կարգավորել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ եղած հակամարտությունը, ինչը հնարավորություն կտա Ադրբեջանի հետ նույնպես նորմալ հարաբերություններ հաստատել»,-ասել է նախարարը հարցազրույցում: Ինչ վերաբերում է Իրանի միջուկային ծրագրին, ապա, ըստ Է.Նալբանդյանի, Հայաստանն ուշադրությամբ հետեւում է այդ հարցի զարգացումներին: «Մենք հուսով ենք, որ Իրանը եւ միջազգային հանրությունը համատեղ ջանքերով, բանակցությունների միջոցով կգան խնդրի հանգուցալուծմանը»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը «Profil» թերթին տված իր հարցազրույցում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |