Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների բանակցությունների օրակարգում էր հայ-վրացական սահմանազատման գործընթացը15 հունիսի 2010 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին աշխատանքային այցելությամբ Վրաստան ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գործընկերոջ` Գրիգոլ Վաշաձեի հետ: Նախարարների հանդիպումը սկսվեց դեմ առ դեմ ձեւաչափով, ապա շարունակվեց պատվիրակությունների մասնակցությամբ: Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Գրիգոլ Վաշաձեն բարձր գնահատեց տարբեր բնագավառներում Հայաստանի հետ զարգացող համագործակցությունը, եւ նշեց, որ Վրաստանի իշխանությունները քաղաքական կամք ունեն առավել խորացնել եւ ընդլայնել փոխգործակցությունը երկու երկրների միջեւ: Էդվարդ Նալբանդյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով Թբիլիսի այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար, գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի եւ Վրաստանի ղեկավարությունը շահագրգռված է ամրապնդելու եւ զարգացնելու բարիդրացիական հարաբերությունները: Երկուստեք արձանագրվեց, որ նախարարների պարբերակական հանդիպումները հնարավորություն են ընձեռում հետեւողականորեն իրականացնել պետությունների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաեւ մշակել համագործակցության նոր ծրագրեր: Անդրադարձ կատարվեց երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության խթանմանն առնչվող հարցերին, քննարկվեց տրանսպորտի եւ էներգետիկայի բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը: Բանակցությունների օրակարգում էր նաեւ հայ-վրացական սահմանզատման գործընթացը եւ այդ առումով երկու երկրների նախագահների հանձնարարականների կատարումը, ինչպես նաեւ սահմանակից բնակավայրերի քաղաքացիների տեղաշարժի դյուրացմանն առնչվող հարցեր: Հայ-վրացական մշակութային համագործակցության քննարկման ենթատեքստում նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց մշակութային ոլորտում արձանագրված փոխանակումների ակտիվացման կապակցությամբ` հատկապես Հայաստանում անցկացված Վրաստանի մշակույթի օրերի, եւ Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի հաջողության առումով: Պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ դրական փորձառության շարունակությունը ապահովող քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |