Խոսրովի պետական արգելոցում կառուցվում է հանգստյան գոտի, այլ ոչ թե ռեստորան15 հունիսի 2010 - 16:23 AMT PanARMENIAN.Net - «Սխալ կարծիք է տարածվել, թէ Խոսրովի պետական արգելոցում ռեստորանային համալիր է կառուցվում»,- Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց բնության համաշխարային հիմնադրամի Երևանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը: Ըստ նրա, դա ապատեղեկատվություն է, իրականությունն այլ է: Ինչպես նշեց ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ տարածքների պահպանման բաժնի պետ Արամ Աղասյանը, Բայբուրդի շրջանում կառուցվում է այցելուների կենտրոն, որի հիմնական նպատակը տուրիզմի զարգացումն է: «Այսինքն այն մարդկանց համար, ովքեր պիտի գան զբոսաշրջության, սա հանդիսանում է հանգստյան վայր, ոչ թէ հյուրանոց: Կա համապատասխան բնապահպանական ծրագիր, որտեղ հստակ նշված է, թէ այնտեղ ինչ պիտի կատարվի: Ամեն ինչ բնապահպանության նախարարության հսկողության տակ է և որևէ շեղման դեպքում կկատարվի ամեն ինձ, ընդհուպ մինչև կանոնագրի լուծարումը»,- ընդգծել է Աղասյանը: Աշխարհագրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր,ՄԱԿ-ի բնապահպանական կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանի խոսքերով, շինարարությունն ուղղված է էկո տուրիզմի զարգացմանը, սակայն մտավախություն կա, որ այն արդյունքում կվերածվի բիզնեսի: «Շինարարությունն արդեն խաթարում է էկո համակարգը, իսկ էկո տուրիզմ ասելով հասկանում ենք հատուկ ճանապարհներ, սահմանափակումներ մեքենաների և աղմուկի համար, այն ճանաչողական է, իսկ ստացվաց գումարները պիտի ուղղվեն էկոլոգիական նպատակների համար»,- նշել է Դանիելյանը: Ըստ Կարինե Դանիելյանիելյանի, նախօրոք պետք է տեղյակ պահվեր հանրությունը, որ նման արձագանքներ չլինեին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |