Թուրքիայում ընթանում է «Վանդակ» ծրագրի գործով դատավարությունը15 հունիսի 2010 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի 12-րդ Գերագույն քրեական դատարանում ընթանում է «Վանդակ» ծրագրի մշակման մեջ կասկածվող Թուրքիայի ՌԾՈւ 33 նախկին սպաների գծով առաջին դատավարությունը: Այդ մասին գրում է թուրքական Today’s Zaman թերթը: «Վանդակ» ծրագիրը նպատակ էր հետապնդում Թուրքիայում անկայուն իրադրություն ստեղծել երկրի ոչ մահմեդական քաղաքացիներին սպանելու միջոցով: Վերջերս հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները հայտարարեցին, որ մտադիր են «Վանդակ» ծրագրի գործով համահայցվոր դառնալ: Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինը գտնում է, որ այդ գործով համահայցվորի կարգավիճակ ստանալը մեծ դեր է խաղում Թուրքիայի հասարակության մեջ բոլոր ազգային փոքրամասնությունների գոյության հավասար իրավունքի ապահովման տեսակետից: «Մեծ հավանականություն կա, որ «Վանդակ» ծրագրի մասնակիցները կարևոր տեղեկատվությն ունեն Հրանտ Դինքի սպանության և այլ օպերացիաների մասին»,- ասել է Չեթինը: Հրանտ Դինքին սպանել են 2007 թ. հունվարի 19-ին Ստամբուլում` «Ակոս» թերթի խմբագրության առջև: Ավելի քան երկու տարի ձգվող դատավարությունից հետո մարդասպաններն այդպես էլ չդատապարտվեցին: Գործի քնության արդյունքում, նորանոր մանրամասներ են ի հայտ գալիս, մասնավորապես «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության մասնակցությունն այդ սպանությանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մայր աթոռ․ Հարկեր չվճարելու մերկապարանոց մեղադրանքներ են հնչում, երբ պաշտոնական վիճակագրությունը հակառակն է փաստում Նշվում է, որ իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են սպառնալիքների, ճնշումների գործիքակազմի օգտագործմամբ Բագրատ սրբազանը՝ մայիսի 26–ի հանրահավաքի մասին․ Միասին որոշում ունենք կայացնելու Նա ասել է, որ անհրաժեշտ է պատասխանատու, վերկուսակցական, որևէ ուժի կողմից չկաշկանդված առաջնորդ ԱԱԾ․ Մայիսի 24–ից Բերքաբերի, Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում ՀՀ և Ադրբեջանի կողմից սահմանապահներ են տեղակայվում Կիրանցում մինչև հուլիսի 24-ը սահմանի պահպանությունը կիրականացվի անցումային սխեմայով Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է |