Արամ Համբարյան. Թուրքիան իրավունք չունի բարոյականության մասին խոսել մյուս երկրների հետ15 հունիսի 2010 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ԱՀԴՀ) ԱՄՆ Կոնգրեսի համար հուշագիր է տարածել, որում Թուրքիային մեղադրում է երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: Դրանում ընդգծվում է նաև, որ Թուրքիան շարունակում է ամերիկյան առաջնորդներին մատնացույց անել, թե նրանք ինչ անեն, մասնավորապես Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: «Թուրքիայի առաջնորդները գործողությունների լիարժեք ազատություն ունեն, բոլորովին անտեսելով ԱՄՆ, դաշնակիցների շահերը, նրանք անգամ մեզ են թելադրում, թե ինչպես խոսել Հայոց ցեղասպանության մասին: Մենք օրենսդիրներին կոչ ենք անում վերացնել Թուրքիայի վետոն Հայոց ցեղասպանության ճանաչման վրա և կոչ ենք անում ընդունել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը»,- հայտնել է ԱՀԴՀ գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: ԱՀԴՀ-ն ընդգծում է նաև, որ Թուրքիան վերջին երկիրն է, որն իրավունք ունի բարոյականության մասին խոսել մյուս երկրների հետ: Հուշագրում թվարկվում են հարյուր տարվա ընթացքում ինչպես իրենց երկրում, այնպես էլ արտասահմանում թուրքական առաջնորդների կողմից իրականացված բռնության ու ագրեսիայի բոլոր ակտերը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |