Նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման նոր տեղակալ

Նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման նոր տեղակալ

PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկի(ԵԶԲ) խորհրդի որոշման շրջանակներում 2010-ի հունիսի 3-ին բանկի կառավարման նախագահ Իգոր Ֆինոգենովը հրամանագիր է ստորագրել Գենադի Ժուժլևին ԵԶԲ կառավարման տեղակալ` նախագծային գործունեության կառավարման տնօրեն նշանակելու մասին: Այդ մասին ասվում է ԵԶԲ մամլո հաղորդագրությունում:

Գենադի Ժուժլևն իր առջև խնդիր ունի ապահովել ներդրումային պորտֆելի հետագա աճը և ընդլայնել բանկի մասնակցությունն ինտեգրացիոն նախագծերի ֆինասնավորմանը, որոնք իրագործվում են անդամ-երկրների տարածքում, զարգացնել հարաբերությունները ԵԶԲ խոշորագույն գործընկերների հետ Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում, ընդլայնել փոխհարաբերությունները պրոֆիլային նախարարությունների և ԵԶԲ անդամ-երկրների գերատեսչությունների հետ, ինչպես նաև իրագործել համատեղ ծրագրեր զարգացման ազգային և միջազգային ինստիտուտների հետ:

Զարգացման եվրասիական բանկ

Զարգացման եվրասիական բանկը (EDB) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հաստատվել է Ռուսաստանի եւ Ղազախստանի կողմից 2006 թվականին: EDB առաքելությունը կայանում է բանկի մասնակից պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, տնտեսական աճին ու ներդրումային գործունեության իրականացման միջոցով միմյանց միջեւ առեւտրատնտեսական կապերին աջակցելու մեջ:

EDB մասնակիցներն են Ռուսաստանը, Ղազախստանը, Հայաստանն ու Թաջիկստանը: Բանկի հաստատման մասին համաձայնագրին կարող են միանալ այլ պետություններ եւ միջազգային կազմակերպություններ:

Կանոնադրական կապիտալը կազմում է 1,5 մլդր դոլար: Այն ձեւավորվել է մասնակից պետությունների ներդրումների հաշվին` Ռուսաստան - 1 մլրդ դոլար, Ղազախստան - 500 մլն դոլար, Հայաստան - 100 հազ. դոլար, Թաջիկստան - 500 հազ. դոլար:

Հայաստանը EDB-ում ութ վարկային ծրագրերից բաղկացած միացյալ փաթեթ է ներկայացրել, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 500 մլն դոլար:

Բանկը դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովում (2007-ից) եւ ԵվրԱզԷս-ին կից (2008-ից):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---