Էրդողանը կարող է Լիբանան մեկնել, իսկ «Հըզբոլլահի» առաջնորդը` Անկարա16 հունիսի 2010 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Լիբանանյան մամուլի հրապարակումները խոսում են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Լիբանան այցելության և իբրև փոխադարձ այց «Հըզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլայի Անկարա կատարելիք այցելության մասին: Տեղեկատվության համաձայն, Լիբանանում Էրդողանին ջերմ ընդունելություն է սպասվում «Հըզբոլլահի» կողմից: Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանի կարծիքով, Մերձավոր Արևելքում այժմ պայքար է ծավալվում առաջատարի դիրքի և ազդեցության գոտու ընդլայնման համար, և չնայած Թուրքիայի ու արաբական աշխարհի միջև դիրքերի մերձեցմանը, մրցակցությունը պահպանվում է: «Եվ այդ մրցակցության պայմաններում Իրանն ու նրան օժանդակող պետությունները գիտակցում են, որ Թուրքիան շարունակում է ՆԱՏՕ-ի ակտիվ անդամը և ԱՄՆ ու Իսրայելի ռազմավարական գործընկերը մնալ: Համենայնդեպս հիմա»,- ասել է Շահան Քանդահարյանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |