Դունյա Միյատովիչ. Հայաստանը չպետք է բաց թողնի լրատվության ոլորտի առաջադեմ օրենսդրություն ընդունելու հնարավորությունը16 հունիսի 2010 - 18:41 AMT PanARMENIAN.Net - «Չնայած փոփոխություններին` «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը չի խթանում հեռարձակման բազմակարծությունը թվային դարաշրջանում»,- հունիսի 15-ին Վիեննայում ասաց ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը: Որպեսզի Խորհրդարանի կողմից հունիսի 10-ին ընդունված օրենքն ուժի մեջ մտնի, այն պետք է ստորագրվի ՀՀ նախագահի կողմից: Միյատովիչը նշել է, որ ՀՀ իշխանությունները քննարկել են օրենքի նախագիծը քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության հետ, և իր գրասենյակի կողմից օրինագծի վերաբերյալ տրամադրվել է փորձագիտական վերլուծություն: «Թեև փորձագիտական վերլուծության մեջ ներկայացված որոշ առաջարկություններ հաշվի են առնվել, սակայն անալոգայինից թվային հեռարձակմանը սահուն կերպով անցնելու համար վճռորոշ նշանակություն ունեցող մյուս առաջարկությունները հաշվի չեն առնվել»,- ասաց նա: Միյատովիչն ասաց, որ օրենքի թերություններից են հեռուստաալիքների թվի սահմանափակումը, արբանյակային, բջջային և ինտերնետային հեռարձակման հստակ կանոնների բացակայությունը` հեռարձակման բոլոր տեսակները դնելով Կարգավորիչ մարմնի կողմից լիցենզավորման կամ նրա թույլտվությունների ռեժիմի ներքո, լրատվամիջոցների ազատության վրա անտեղի սահմանափակումներ պարունակող օրենքի դրույթների հիման վրա հեռարձակման արտոնագիրը դատարանների կողմից դադարեցնելու լիազորումը և թվային մասնավոր հեռուստաալիքների ստեղծման ընթացակարգերի ու պայմանների բացակայությունը: «Հայաստանը չպետք է բաց թողնի լրատվության ոլորտի առաջադեմ օրենսդրություն ընդունելու հնարավորությունը: Նոր տեխնոլոգիաները, այդ թվում` թվային հեռարձակումը, իշխանությունների կողմից պետք է օգտագործվեն լրատվամիջոցների բազմակարծությունը ամրապնդելու նպատակով: Այս տեխնոլոգիաները կարող են բարձրացնել տեղեկությունների մատչելիությունը և թույլ տալ հասարակությանը փնտրել, ձեռք բերել և տրամադրել տեղեկություններ»,- ասաց նա: Միյատովիչը շեշտեց, որ իր գրասենյակը պատրաստ է շարունակել իշխանություններին իր աջակցությունը` լրատվամիջոցների ազատությանն առնչվող օրենսդրական բարեփոխումներում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |