Սերգեյ Կապինոս. Սահմանադրությունը պետք է արժեքային կողմնորոշիչ լինի հասարակության համար16 հունիսի 2010 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ մեկնաբանությունների հրապարակված ժողովածուն երկրի Սահմանադրությունն աշխատող և հասարակ քաղաքացիներին ավելի հասկանալի փաստաթուղթ է դարձնում: Այդ մասին ՀՀ Սահմանադրության վերաբերյալ գիտագործնական մեկնաբանությունների ժողովածուի շնորհանդեսի ժամանակ հայտնել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը: Կապինոսի խոսքով, ցանկացած երկրում Սահմանադրությունը պետք է ոչ միայն «սուրբ գիր», արդարադատություն լինի, այլև բարոյական, արժեքային կողմնորոշիչ, և այդ ուղղությամբ Հայաստանում լուրջ քայլեր են արվում: Նա նկատել է նաև, որ իշխանությունների հանդեպ բնակչության վստահությունը սկսվում է դատական համակարգից, և դրա գործունեության ցանկացած վրիպումներ հասարակայնության բացասական արձագանքն են առաջ բերում: «Այդ իսկ պատճառով էլ ես շատ դրական եմ գնահատում այս ժողովածուն: Ցանկանում եմ նշել, որ օրենքի գերակայությունը ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներից մեկն է, որը թույլ է տալիս լուծել ամենաբարդ խնդիրները, այդ թվում` մոդեռնիզացման խնդիրը»,- նկատել է նա: Կապինոսն ավելացրել է, որ մոդեռնիզացիան շատ առումներով կախված է ոչ միայն կառավարման համակարգի արդյունավետությունից, այլև օտարերկրյա ներդրողների վստահությունից: «Արդյունավետ դատական համակարգը երաշխիք կլինի դեպի Հայաստան օտարերկրյա կապիտալի ներգրավման, ինչը նյութական հիմք կծառայի մոդեռնիզացման համար»,- ընդգծել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |