Մինսկում ընթանում է ԱՊՀ երկրների երիտասարդ պատմաբան գիտնականների V Միջազգային ամառային դպրոցը16 հունիսի 2010 - 20:15 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների երիտասարդ պատմաբան գիտնականների V Միջազգային ամառային դպրոցը բացվեց հունիսի 16-ին Մինսկում: Ֆորումին, որը կտևի մինչև հունիսի 22-ը, մասնակցում են մոտ 70 երիտասարդ գիտնականներ ու դասախոսներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Թաջիկստանից և Ուզբեկստանից: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո ծառայությունից, շաբաթվա ընթացքում ֆորումի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն Հայրենական Մեծ պատերազմի կարևորագույն խնդիրների շուրջ: Ամառային դպրոցի աշխատանքի ընթացքում իրենց դասախոսություններով հանդես կգան ԱՊՀ երկրների պատմության Ինստիտուտների առաջատար մասնագետները: Սեմինարների ժամանակ դպրոցները հանդես կգան ամառային դպրոցի թեմայով իրենց զեկույցներով: Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Ընդհանուր պատմության ինստիտուտի և Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի կողմից` ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Կազմակերպիչների կարծիքով, ժամանակակից պայմաններում գնալով ավելի լայն տարածում են գտնում Հայրենական Մեծ պատերազմի և Երկրորդ աշխարհամարտի պատմության վերանայման փորձերը, որոնք երբեմն հանգեցնում են պատմական ճշմարտության խեղաթյուրմանը և նպաստում պատերազմի արդյունքների վերանայման միտումների առաջացմանը: Նախորդ` ԱՊՀ երկրների երիտասարդ պատմաբան գիտնականների IV Միջազգային ամառային դպրոցը կայացավ 2009 թվականի հունիսին Երևանում (Հայաստան) և մասնակիցներ հավաքեց Համագործակցության 9 երկրներից: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Շոյգու․ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ երկրներ ներխուժում է մշակում Նա հավելել է, որ ՀԱՊԿ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումը Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը Հաշվի է առնվել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» Լիզինգ առանց տոկոսադրույքի՝ ֆերմերներին ու գործարարներին Ակբա Լիզինգը պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրում է Հայաստանի գյուղտեխնիկայի մոտ 60%-ը։ |