«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ը վարկավորում է առևտրի ոլորտը տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով

PanARMENIAN.Net - «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության արդյունքում «ՓՄՁ վարկավորում» և «Առևտրի ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում առաջարկում է իր պոտենցիալ հաճախորդներին վերականգնվող և չվերականգնվող վարկեր:

Ինչպես հայտնում է բանկի մամլո ծառայությունը, «ՓՄՁ վարկավորում» ծրագրով միջոցները տրամադրվում են տարեկան 15 տոկոս տոկոսադրույքով, ընդ որում «Առևտրի ֆինանսավորում» ծրագրով միջոցները տրամադրվում են տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով 100 հազար դոլար նվազագույն գումարով և միայն արտարժույթով:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի կողմից տրամադրվող միջոցները նախատեսված են ինչպես խոշոր, այնպես էլ փոքր և միջին ձեռնարկությունների համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---