Սերժ Թանկյանի երկար սպասված համերգը կկայանա օգոստոսի 12-ին![]() 17 հունիսի 2010 - 13:10 AMT PanARMENIAN.Net - System of a Down խմբի նախկին մենակատարի համերգը կկայանա օգոստոսի 12-ին: Այդ մասին հայտարարել է DEEM Communications ընկերության ղեկավար Րաֆֆի Նիզիբլյանը: Նրա խոսքերով, նախատեսվում է ընդամենը մեկ համերգ` կապված երգչի հագեցած գրաֆիկի հետ: Մենահամերգի ժամանակ երգիչը հիմնականում կներկայացնի երգեր Elect the Dead ալբոմից և նոր ալբոմից: «Սակայն համերգի ծրագիրը դեռ վերջնականապես կազմված չէ, և եթե Սերժ Թանկյանը ցանկանա, ապա կարող է երգել նաև հին երգեր»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Րաֆֆի Նիզիբլյանը: Համերգի ժամանակ երգչին ուղեկցելու են նրա խմբի 6 անդամներ, նրանց կնվագակցեն տեղի երաժիշտները: Ինչպես խոստանում են համերգի կազմակերպիչները, Րաֆֆի Նիզիբլյանը և Fugitive Studios (ԱՄՆ) ընկերության ներկայացուցիչ Արմեն Գուբելյանը, համերգը խոստանում է անմոռանալի լինել: Այն տեղի կունենա «Elect the Dead» ալբոմի պրոմո-շրջագայության շրջանակներում: Համերգը տեղի կունենա ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |