ՀԱՊԿ-ն մտադիր չէ զորախումբ գործուղել Ղրղզստան

ՀԱՊԿ-ն մտադիր չէ զորախումբ գործուղել Ղրղզստան

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ն առայժմ հումանիտար և քաղաքական օժանդակություն կցուցաբերի Ղրղզստանին: Այդ մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ ազգային ներկայացուցչության տնօրեն Նվեր Թորոսյանը: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ՀԱՊԿ-ն մտադիր է արդյոք զենք տրամադրել Ղրղզստանին` Թորոսյանն ասել է, որ առայժմ նման տեղեկատվություն չունի: Նա նշել է նաև, որ չի նախատեսվում զորախումբ գործուղել Ղրղզստան ոչ միայն Հայաստանից, այլ նաև ՀԱՊԿ անդամ այլ երկրներից: «Չեմ կարծում, որ իրավիճակը դրան կհասնի»,-ասել է նա` չբացառելով, սակայն, որ իրավիճակը կարող է վատթարանալ, թեև այն այժմ շտկվում է:

Անդրադառնալով Հայաստանի կողմից հումանիտար օժանդակության տրամադրմանը, Թորոսյանն ասել է, որ դեռևս պաշտոնական տվյալներ չկան: «Անշուշտ, մենք մեր կողմից առաջարկություններ կանենք, որոնք, հուսով եմ, կհամապատասխանեն Ղրղզստանի պահանջներին»,-ասել է նա:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---