ՀԱԿ-ի տնտեսական ծրագիրը տեսականորեն կարող է օգտագործվել ՀՀ իշխանությունների կողմից![]() 17 հունիսի 2010 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած «100 քայլ» տնտեսական ծրագիրը տեսականորեն կարող է օգտագործվել ՀՀ իշխանությունների կողմից, այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը: «Բայց, եթե գործող իշխանությունն այն կիրառի, դա կնշանակի ներկայիս օլիգարխիկ համակարգի փլուզում, քանի որ տվյալ ծրագիրն առաջին հերթին ենթադրում է տնտեսության ազատականացում: Հենց դրա համար էլ ՀՀ իշխանությունները չեն օգտագործ այդ ծրագիրը»,-ասել է նա: Անդրադառնալով երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին` Վահագն Խաչատրյանն ասել է, որ գնալով տնտեսական ճգնաժամը Հայաստանում խորանալու է, քանի որ ներկայիս հարկահավաքման գործընթացը, երբ հարկերը հավաքվում են մանր ու միջին բիզնեսից, կհանգեցնի վերջինիս վերացմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |