ԱՄՆ կոնգրեսականները սպառնում են Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը17 հունիսի 2010 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի կողմնակիցներն ԱՄՆ կոնգրեսում զգուշացրել են Թուրքիային, որ կարող են հավանություն տալ Հայոց ցեղասպանության մասին բանաձևին: Մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց: Հաջորդ փուլում այն պետք է քվեարկության դրվի Ներկայացուցիչների պալատի ընդլայնված նիստում: Ինչպես հաղորդում է CNN-ը, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի այն անդամները, որոնք հակված չէին բանաձևի ընդունմանն, այժմ հայտարարում են, որ կարող են փոխել իրենց դիրքորոշումը Ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի իրանամետ քաղաքականության և Գազայի շրջափակումը հանելու կոչերի պատճառով: «Թուրքիան թանկ կվճարի, եթե չփոխի իր դիրքորոշումը, այսինքն շարունակի մերձեցումն Իրանի հետ` հեռանալով Իսրայելից»,-մամլո ասուլիսում հայտարարել է կոնգրեսական Մայք Փենսը: Ըստ նրա, Անկարան պետք է հասկանա, որ շարունակելով այս քաղաքականությունը, նա կհատուցի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմամբ: Իր հերթին, կոնգրեսական Փիթեր Քինգը հայտարարել է, որ վերանայում է հայկական բանաձևի հարցում իր դիրքորոշումը: Ըստ նրա, նա և Ներկայացուցիչների պալատի մյուս անդամները հավատում են, որ Հայոց ցեղասպանությունն իրողություն է, սակայն, չեն սատարել այս բանաձևին` ելնելով ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական հարաբերություններից: «Ես կարծում եմ, որ մոտեցումը հարկավոր է փոխել»,-նշել է Քինգը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Հայտարարություն․ ՀՀ–ն ու ԱՄՆ–ն երկկողմ երկխոսության կարգավիճակը կբարձրացնեն Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակի Աջակցություն կցուցաբերվի ՀՀ տնտեսական և էներգետիկ դիմակայունությանը, անվտանգության ոլորտին Բայրամովը Գերմանիայում բողոքել է ՀՀ սահմանադրությունից Նա Բերբոքի ուշադրությունն է հրավիրել «խաղաղ գործընթացի շրջանակում խնդիրների և հնարավորությունների վրա» Բագրատ սրբազան. Ժամը 15:30-ին բոլորիդ սպասում եմ Բաղրամյան պողոտայում Ավելի վաղ նա ասել էր, որ հունիսի 12–ին շատ կարևոր իրադարձություն է սպասվում՝ առանց մանրամասնելու ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ |