Արթուր Բաղդասարյան. Անվտանգության համաշխարհային մարտահրավերներին միասին իմակայելն ավելի արդյունավետ կլինի

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին:

Քննարկվել են Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի և Չինաստանի Պետական խորհրդի միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ անվտանգության համաշխարհային մարտահրավերներին միասին դիմակայելն ավելի արդյունավետ կլինի թե' Հայաստանի, թե' Չինաստանի համար, ուստի երկու երկրների միջև համագործակցության խորացումն այդ ոլորտում կարևոր է:

Կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, հաղորդում է ՀՀ ԱԱԽ քարտուղարի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---