Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներն արդեն առաջընթաց են Ղարաբաղի շուրջ բանակցություններում![]() 18 հունիսի 2010 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների հաջորդականությունն ինքնին խոսում է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում առաջընթացի մասին: Այդ մասին հունիսի 18-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարեն Ավագյանը: Նրա խոսքերով, այդ հանդիպումների ընթացում հայկական կողմի դիրքորոշումներն ավելի հասկանալի են դառնում կողմերի համար, որի շուրջ էլ պետք է շարունակվեն բանակցությունները: Նույն կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը մեկնաբանեց Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները: «Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները դեռ չեն նշանակում, որ նա պատրաստ է պատերազմ հայտարարել: Չնայած դրան, մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացմանը: Չեմ կարծում, որ իրավիճակը տարածաշրջանում կարող է վատթարանալ կամ ապակայունանալ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հետևանքով, և Ադրբեջանը, դրանից օգտվելով, գնա ռազմական արկածախնդրության, քանի որ տարածաշրջանն այդ դեպքում կգտնվի գերտերությունների սևեռուն ուշադրության տակ»,- ասել է Արտակ Զաքարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |