Արտակ Շաքարայն. Հայաստանի ու Իսրայելի համագործակցությունն երկար չի տևի![]() 18 հունիսի 2010 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Դեռևս մարտին, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեում քվեարկության էր դրվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը, հրեական լոբբին արդեն չէր սատարում Թուրքիային և բավական պասիվ էր: Այդ մասին այսօր Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարայնը`պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե հնարավոր է արդյոք համագործակցությունը հրեական լոբբիի հետ: «Եթե թուրք-իսրայելյան հարաբերությունները նույն մակարդակում մնան, դա բավական լուրջ հաղթանակ կլինի Հայաստանի համար: Նույնիսկ եթե Հայաստանն ու Իսրայելը սկսեն համագործակցել, դա երկար չի տևի և ապագա չի ունենա»,-ասել է նա: Ըստ թուրքագետի, ՀՀ-ն բավական սերտ համագործակցություն ունի արաբական աշխարհի հետ, այնտեղ կան բազմաթիվ հայ համայնքներ: «Համագործակցությունը Իսրայելի հետ դրական չի անդրադառնա Հայաստանի վրա, դա չի բխում մեր շահերից»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |