Սանկտ Պետերբուրգում փչացրել են Իլհամ Ալիևի տրամադրությունը![]() 18 հունիսի 2010 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը վկայում է այն մասին, որ Մինսկի խումբը իր համաձայնությունն է տվել սեպարատ ձևաչափով գործընթացներին, միայն առաջընթաց գրանցելու նպատակով: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Ըստ նրա, Ադրբեջանի նախագահը ներկայացել էր այդ հանդիպմանն արտաքին ճնշման ներքո, ինչը նշանակում է, որ միջազգային հանրությունն այդքան հեշտ չի պատրաստվում հանդուրժել ղարաբաղյան խաղաղ գործընթացի վիժեցումը և հարցի տեղափոխումը ռազմական հռետորության դաշտ: Քաղաքագետը համոզված է, որ Բաքու վերադառնալուն պես Իլհամ Ալիևը «լափը կթափի իր ժողովրդի գլխին»` վերագրելով ՀՀ նախագահին և ՄԽ համանախագահներին այնպիսի բաներ, որոնց մասին չի էլ խոսվել հանդիպման ընթացքում: «Այն, որ Ալիևը լքել է պետերբուրգյան համաժողովը, նշանակում է միայն այն, որ հանդիպման ժամանակ նրան փորձել են բերել բանակցությունների իրական հուն, ինչից նրա տրամադրությունը կտրուկ անկում է ապրել»,-ասել է նա: Խոսելով մադրիդյան սկզբունքների մասին` Ա.Մանասյանն ընդգծեց, որ դրանք սոսկ հիմք են բանակցությունները շարունակելու համար և Հայաստանը պարտավոր չէ ընդունել դրանք: «Նորացված փաթեթ որպես այդպիսին չկա: Վաղ թե ուշ Ադրբեջանը ճանաչելու է Ղարաբաղի կարգավիճակը որպես անկախ պետություն, բայց Հայաստանը դրա հետ առանձնակի հույսեր չպետք է կապի»,-ասել է քաղաքագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |