Ղարաբաղյան գործընթացում արագ լուծումներ սպասելը միամտություն է18 հունիսի 2010 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հարցով բանակցային գործընթացը բարդ և երկարատև գործընթաց է, ուստի արագ լուծումներ սպասելը միամտություն է: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը, նա նշեց, որ Ռուսաստանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման այս ձևաչափը ևս մեկ անգամ շեշտում է, որ Թուրքիայի ներգրավվածությունը ղարաբաղյան հարցում փակված է: Ադրբեջանական վերնախավը պատկերացնում է, որ ժամանակն աշխատում է ոչ իրենց օգտին, և նայելով ադրբեջանական մամուլի հրապարակումներին, կարող ենք նկատել հիասթափության տարրեր, նշել է Մինասյանը: Մեկնաբանելով այն փաստը, որ Իլհամ Ալիևը հրաժարվել է շարունակել մասնակությունը պետերբուրգյան համաժողովին` քաղաքագետն ասել է, որ դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը բարդ խնդրի առջև է կանգնել: Նա նշեց նաև, որ բանակցությունների շարունակությունն ինչ-որ չափով վկայում է հայկական դիվանագիտության տակտիկական հաղթանակի մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |