Օտարալեզու դպրոցների բացման դեմ ուղղված համերգը առժամանակ հետաձգվում է18 հունիսի 2010 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Օտարալեզու դպրոցների բացումը ապագայում կբերի հայ ազգի լեզվափոխությանը, ինչպես եղավ իռլանդացիների, շոտլանդացիների, աբխազների և այլ ազգերի հետ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Նվարդ Մանասյանը: Ըստ խմբի անդամների, կգոյանա այլալեզու վերնախավ և հայալեզու ստորախավ, և հայոց լեզուն կվերածվի կենցաղային լեզվի, չնայած, ըստ ՀՀ սահմանադրության, Հայաստանի պետական լեզուն հայերենն է: Խմբի անդամները նշեցին, որ, եթե խոսքը վերաբերում է օտար լեզուների խորացված ուսուցմանը, ապա դա հնարավոր է իրկանացնել նաև ներկայումս գործող օրենքների շրջանակներում, ինչի ապացույցն են արդեն իսկ բացված ֆրանսիական և անգլիական մի շարք դպրոցները, որոնք գործում են միջպետական համաձայնագրի հիմքի վրա: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» խումբը պահանջում է, որ Ազգային Ժողովը մերժի այդ վտանգավոր օրինագիծը, և որ օտար լեզուների խորացված ուսուցումը լինի հայոց լեզվի հիմքի վրա: Խմբի անդամները խոսեցին նաև օտարալեզու դպրոցների բացման դեմ ուղղված համերգի մասին, որին մասնակցելու համաձայնություն էին հայտնել բազմաթիվ երգիչ-երգչուհիներ: Արայիկ Հարությունյանը նշեց, որ ըստ պայմանավորվածության հունիսի 19-ին Մոսկվա կինոթատրոնի հարակից հրապարակում պետք է տեղի ունենար համերգ: «Երևան քաղաքի Կենտրոն թաղապետարանի կողմից պիտի տրամադրվեր համապատսխան թուղթ, սակայն վերջին պահին նրանք հրաժարվում են, և ստիպված համերգը առժամանակ հետաձգվում է»-հայտարարեցին նա: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |