Հունիսի 18-ին Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին![]() 18 հունիսի 2010 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին: ՀՀ նախագահն այնուհետև հանդիպումէ ունեցելԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր: Նախագահի մասնակցությամբ հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և համանախագահներն անդրադարձել են համանախագահների` Հայաստան կատարելիք առաջիկա այցի մանրամասներին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() ԵԱՀԿ Մինսկի խումբ Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |