Իտալական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում ճանապարհների շինարարության ծրագրերով18 հունիսի 2010 - 20:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինիին: Ինչպես հաղորդում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը, հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ, այդ թվում` ճանապարհաշինարարության, երկաթուղու շիանարարության, կապի ոլորտի: Մանուկ Վարդանյանը, շնորհակալություն հայտնելով դեսպանին թվայնացման ոլորտում հայ մասնագետների ուսուցումը Իտալիայում կազմակերպելու համար, նշել է, որ այս բնագավառում երկկողմ համագործակցության լուրջ հեռանկարներ կան: Բրունո Սկապինին տեղեկացրել է, որ մոտ ամիսներին Իտալիան ամբողջությամբ կանցնի թվայնացման, եւ այդ փորձը կարող են կիրառել նաեւ Հայաստանում: Ըստ դեսպանի, քննարկվում է ոչ միայն հայ մասնագետների Իտալիայում վերապատրաստման, այլեւ փորձի փոխանակման նպատակով իտալական մասնագետների Հայաստան գործուղվելու հարցերը: Բացի դրանից, դեսպանը նշել է, որ քննարկվում է նաեւ Հայաստանում թվայնացման գործընթացի համար իտալական հայտնի բանկերից մեկի կողմից ֆինանսավորման հարցը: Բրունո Սկապինին հայտնել է, որ ենթակառուցվածքների շինարարությամբ զբաղվող իտալական հայտնի ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ճանապարհաշինարարական ծրագրերով եւ ցանկություն են հայտնել հանդիպել նախարարի հետ: Մանուկ Վարդանյանը նշել է, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ժամանակ փորձագետների անհրաժեշտություն կլինի եւ հայկական կողմը պատրաստ է յուրաքանչյուր կազմակերպության հետ քննարկել այդ հարցը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ «Հյուսիս-հարավ» երկաթուղու տեխնիկատնեսական հիմնավորման աշխատանքներին իտալական ընկերությունների մասնակցության, ինչպես նաեւ հայ-իտալական համատեղ նամականիշի թողարկման հարցերը, հաղորդում է: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |