ՀՀ Ազգային Ժողովում քննարկվել է Ոստիկանության ընթացիկ բարեփոխումների փաթեթը![]() 18 հունիսի 2010 - 20:40 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին Հայաստանի Ազգային Ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի` ոստիկանության ընթացիկ բարեփոխումների թեմայի շուրջ նիստի ժամանակ տեղի ունեցավ բարեփոխումների ռազմավարության քննարկումը: ՀՀ ոստիկանության ղեկավարի տեղակալ Արթուր Օսիկյանը ներկայացրեց ոստիկանության բարեփոխումների հիմնական ուղղությունները, որոնք կկիրառվեն ոստիկանության գործունեության բոլոր ոլորտներում ողջ երկրի մասշտաբով: Երկրում բարեփոխումների փաթեթը նաև ներառում է ԵԱՀԿ աջակցությամբ մշակված համայնքային ոստիկանության մոդելի կիրառում, ոստկանության կրթության, ոստիկանություն-լրատվամիջոցներ հարաբերությունների, հանրային կարգի պահպանման կատարելագործում: Ոստիկանության բարեփոխման ծրագրում նաև նախատեսվում է գենդերային ռազմավարության մշակում ԵԱՀԿ աջակցությամբ: Ժողովրդավարական իրավապահ համակարգի խթանման և անվտանգության ոլորտի ներկայացուցիչների հմտությունների կատարելագործման ուղիները, ինչպես նաև օրենսդրական և կառուցվածքային փոփոխությունների նախաձեռնությունը քննարկվեց Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի, խորհրդարանականների, պետական համակարգի այլ ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և անվտանգության ոլորտի փորձագետների կողմից: «Մեր արդյունավետ համագործակցության շնորհիվ մենք մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությունը դարձրել ենք բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը, որը և անկասկած կխթանի անվտանգության էլ ավելի բարձրացմանը և վստահությանը ոստիկանության նկատմամբ: Ժողովրդավարական իրավապահ համակարգը առանցքային նշանակություն ունի օրենքի գերակայության և ժողովրդավարության հիմնարար սկզբունքների խրախուսման գործում», - հայտնեց Հրայր Կարապետյանը, հաղորդում է ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |