ԱՊՀ-ում 2011 թվականը հայտարարվել է Պատմամշակութային ժառանգության տարի

PanARMENIAN.Net - ԱՊՀ-ում Պատմամշակութային ժառանգության տարին բովանդակալից հագեցնելու հարցերը քննարկվեցին Մինսկում հումանիտար ոլորտում ԱՊՀ մասնաճյուղային համագործակցության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդակցության ժամանակ: Այդ մասին հաղորդում է ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո ծառայությունը:

Համակարգող խորհրդակցությանը մասնակցում էին հումանիտար ոլորտում ԱՊՀ մասնաճյուղային համագործակցության մարմինների ղեկավարները, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններին առընթեր Համագործակցության մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչները, ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը, ՀՀԽ և ՀՀՄՀ վարչության անդամները:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---