Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարը շինարարներին հորդորել է վերականգնել պետությանը հասցված վնասը![]() 18 հունիսի 2010 - 21:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հունիսի 18-ին աշխատանքային հանդիպում է ունեցել երեք տասնյակից ավելի ճանապարհաշինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախարարն անդրադարձել է ոլորտին առնչվող մի շարք խնդիրներին, այդ թվում` ճանապարհների շահագործման, սպասարկման և պահպանման, պայմանագրերի, կատարելագործման, տեխնիկական հսկիչների պատասխանատվության բարձրացման: Այդ մասին հաղորդում է Տրանսպորտի և կապի նախարարի մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը: Մանուկ Վարդանյանը նշել է, որ այսուհետ ճամփեզրերին մալուխների և ջրագծերի կառուցման թույլտվությունները կտրվեն ճանապարհաշինարարական կազմակերպությունների հիմնավորումների հիման վրա: Բացի դրանից, նախարարը կազմակերպությունների ներկայացուցիչներին հորդորել է վերականգնել ՀՀ վերահսկիչ պալատի կողմից կատարված ստուգումների արդյունքում պետությանը հասցված վնասները, հակառակ դեպքում կբարձրացվի հետագա ծրագրերում որպես անբարեխիղճ գործընկեր նրանց մասնակցության նպատակահարմարության հարցը: Շինարարների կողմից բարձրացվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների ֆինանսավորման հարցը: Նախարարը հայտնել է, որ այդ հարցով արդեն դիմել է ՀՀ կառավարությանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |