Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտում ռուսական եկեղեցու հիմնարկեքի արարողությանը![]() 19 հունիսի 2010 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտում ռուսական եկեղեցու հիմնարկեքի եւ խաչի կանգնեցման հանդիսավոր արարողությանը: Արցախի նախագահը կարեւորել է երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը եւ նշել, որ այդ գործում մեծ է հատկապես Արցախի ռուսական համայնքի դերը: Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներ եւ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հյուրեր, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |